Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի բնակիչների 20 տոկոսից ավելին հավատում Է երկրի նախագահի ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հաղթանակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի ուսումնասիրության՝ փետրվարի 4-ին հրապարակված տվյալները:

Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Նախընտրական արշավն սկսվել Է դեկտեմբերի 31-ին, նույն այդ օրն Էլ սկսվել Է թեկնածուների առաջադրումը եւ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելը: Փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո, որն ավարտվել Է փետրվարի 3-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգ օր ունի քննարկման ու գրանցման համար: Վերջին տվյալների համաձայն, հանձնաժողովը գրանցել Է արդեն 28 թեկնածուների, փաստաթղթեր Է ներկայացրել 89 մարդ: «Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը նրանցից, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին՝ 22,1 տոկոսը, հավատում Է, որ հաջորդ նախագահը դառնալու Է Տիմոշենկոն»,-հաղորդվում Է «Ռեյտինգ» խմբի կայքում հրապարակված նյութերում: Հետազոտության տվյալների համաձայն, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակին հավատում Է հարցման մասնակիցների 16,6 տոկոսը, շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել Է 11,1 տոկոս, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյի հաղթանակին հավատում Է հարցվածների 4,1 տոկոսը: Հարցումը հունվարի 19-ից մինչեւ 30-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր քաղաքների բնակիչների շրջանում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի: Հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի 10 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,0 տոկոսից ոչ ավելի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել