Armenpress.am-ը գրում է.

Վերջին օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից ավելի քան 1,1 հազար սիրիացի փախստական Է վերադարձել հայրենիք: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է փախստականների ընդունման, տեղաբաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրից:

«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 1160 փախստականեր, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 359 մարդ (108 կին, 183 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 801 մարդ (240 կին, 409 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 256 սիրիացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել