Aysor.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցն իսկապես շատ կարևոր է, որովհետև զգացվում է, որ հայ-իրանական հարաբերություններում այս պահի դրությամբ որևէ առաջընթաց չկա։ Ակնկալվում է, որ այցը կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Այս այցը մենք վաղուց էինք ակնկալում։ Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, Իրանի կողմից շնորհավորական ուղերձ հնչեց, և վերջինիս հրավիրեցին Իրան։ Կարելի է ասել, որ այս այցին մենք սպասում էինք դեռ մայիսից, անգամ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն էր հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետի այցն է կայանալու։
Բայց այցը ձգձգվեց. հիմնական պատճառը, կարծում եմ, կայանում էր նրանում, որ հարևան երկրում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Իրականական կողմը, թերևս, խնդրել էր մի փոքր հետաձգել Հայաստանի վարչապետի այցն Իրան։ Ի վերջո, Փաշինյան-Ռոհանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին Նյու Յորքում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդ հանդիպման ժամանակ կրկին վերահաստատեց հրավերը», - հշեցրեց իրանագետը։

Գոհար Իսկանդարյանի խոսքով, հայ-իրանական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, սակայն երկու երկրների՝ հատկապես տնտեսական բլոկի հարաբերությունների շարժիչ ուժը մնում է էներգետիկան է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել