Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի հարցով բանակցությունները տապալված են։ 

Բանակցությունների, առաջնագծում տիրող հանգստության, դրա շուրջ ստեղծված լավատեսության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, հայտարարեց, որ «մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը», ավելացնելով, որ այս պահին բանակցություններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների և երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշություն է ստեղծվել:

Տ. Աբրահամյան-Իսկ ի՞նչ կա, որ լինեն բանակցություններ: Երբ կողմերի միջև չկա վստահության դաշտ, ինչպե՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա այդ բանակցությունները:

Բավականին նուրբ և միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտոնական մակարդակում ցանկացած անզգույշ հայտարարություն, մեկնաբանություն կարող է առաջնագծում իրադրության կտրուկ փոփոխությունների բերել:

Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պետք է լինի բանակցություններ սկսելուն ուղղված համապատասխան դաշտի ձևավորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանության, պետք է որ լինեն քննարկումները:

Panorama.am-Իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ միտումներ են նկատվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել