Operativ.am-ը գրում է․

Ամերիկյան USS South Dakota նոր հարվածային ատոմային սուզանավն ընդգրկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում: Այս մասին հաղորդվում է Twitter-ում հրապարակված ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սուզանավի շահագործման հանձնելու արարողությունը կայացել է Կոնեկտիկուտ նահանգի Գրոթոն քաղաքում:

Virginia դասի South Dakota բազմանպատակային ատոմային սուզանավը համալրված է 12 Tomohawk թևավոր հրթիռով:

Այն ունի հատուկ ձայնակլանիչ ծածկույթ, ինչպես նաև ցածր աղմուկ հանող շարժիչային համակարգ: Իսկ արժեքը կազմում է մոտ 2.7 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել