Փորձագետները գտել են դամբարանի պատերի անսովոր բծերի բացատրությունը և հերքել են անեծքի մասին վարկածը:

Գիտնականները Թութանհամոնի դամբարանում տասը տարի վերականգնման աշխատանքներ են իրականացրել: Նրանց հաջողվել է բացահայտել դամբարանի  առեղծվածը, հաղորդում է Daily Mail-ը:

Եգիպտագետները հաստատել են տարօրինակ բծերի ծագումը, որոնք նախկինում միկրոօրգանիզմների աճող գաղութներ էին համարվում: Դրանք Թութանհամոնի դամբարանի առասպելի առաջացման պատճառներից մեկն էին:

Մասնագետները ավելի քան տասը տարի աշխատել են շինության վերականգնման և մաքրման ուղղությամբ: Նրանք կարողացել են հաստատել, որ այդ ընթացքում բծերը չեն փոփոխվել, իսկ դրանց վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք մեռած բակտերիաներ են:

Գիտնականները պատերի բծերը թողել են անփոփոխ, քանի որ դրանք վտանգ չեն ներկայացնում ոչ մումիաների և ոչ էլ մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել