Իտալական քաղաքը, որի բնակչությունն աստիճանաբար նվազում է, իր նոր բնակիչներին առաջարկում է 10 հազար դոլար՝ այնտեղ տեղափոխվելու և երեխա ունենալու համար։

Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լոկանայի քաղաքապետը կանխիկ գումար է առաջարկում, որպեզի որքան հնարավոր է շատ մարդ տեղափոխվի քաղաք։ Այս քայլով նա ցանկանում է ավելացնել քաղաքի բնակչության թիվը։

Այնտեղ տեղափոխվող յուրաքանչյուր ընտանիք 3 տարվա ընթացքում կարող է ստանալ 10 հազար ամերիկյան դոլար։ Լոկանայի քաղաքապետ Բրունո Մատիետն այսպիսի շահավետ առաջարկ է արել, որպեսզի կանգնեցնի բնակչության արտահոսքը և փրկի քաղաքն անհետացումից։ Սկզբում Մատիետը դիմել է իտալացիներին և երկրում բնակվող արտասահմանցիներին, սակայն որևէ արդյունքի չհասնելուց հետո նա որոշեց հնարավորություն տալ նաև այլ երկրների քաղաքացիներին։

Քանի որ երիտասարդ զույգերի և երեխաների քանակն անընդհատ նվազում էր, ստիպված փակվեցին բոլոր խանութները, ռեստորանները, հիմա օրակարգում է նաև միակ դպրոցը փակելու հարցը։

1900-ականների սկզբին Լոկանայում ապրում էր շուրջ 7000 մարդ, սակայն ներկայումս այդ թիվը կրճատվել է՝ հասնելով 1500-ի։ Միայն նախորդ տարվա ընթացքում քաղաքում գրանցվել է 40 մահ և 10 ծնունդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել