Armeniasputnik.am-ը գրում է.

90-ականների աստղ, Ռուսաստանի առաջին ռեփերներից մեկը` Կիրիլ Տոլմացկին, մահացել է 35 տարեկան հասակում։

Այդ մասին Facebook–ի իր էջում հայտնել է ռեփերի հայրը` Ալեքսանդր Տոլմացկին։

Կիրիլը 35 տարեկան էր։ Նա հայտնի էր դարձել անցած դարի 90-ականների վերջին։ Ավարտել էր Մոսկվայի Բրիտանական միջազգային դպրոցը, սովորել Շվեյցարիայում։

Կարիերայի գագաթնակետին ռուսաստանցի ամենապահանջված երգիչներից էր, համարվում է ռուսական ռեփի և ռեգթոնի հիմնադիր։ Նույնիսկ նրանք, ովքեր ռեփերին չեն լսել, ճանաչում են նրա «Երեկույթ», «Նամակ» և «Արցունքներս տխրությունս են» հիթերը։

Դեցլն ամուսնացած է եղել Յուլյա Տոլմացկայայի (Կիսելյովա) հետ, նա նաև որդի ունի, նրա անունը Տոնի է, ծնվել է 2005 թվականին։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել