Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Լեռնահովիտ –Տաշիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լեռնահովիտ գյուղի բնակիչներ, 49-ամյա Սիմոն Գալստյանի վարած Opel Vectra մակնիշի 35 PQ 899 համարանիշի և 29-ամյա Ռաֆիկ Դավուդյանի վարած BMW 320 մակնիշի 35 DM 365 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, համագյուղացիներ, 42-ամյա Անժելա Գալստյանն ու 6-ամյա Արտյոմ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիանության 2-րդ սպահայան գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սերոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել