Փետրվարի 1-2-ը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում պատգամավորները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի և պատգամավորների հետ: 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել նրանց շիրիմին:
Այցի վերջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել են նաև Արցախի առաջնագծում տեղակայված զորամասեր, տեղում ծանոթացել պայմաններին և զինվորների առօրյային:Image may contain: 8 people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, people sitting, table and indoorImage may contain: 7 people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, people sitting and indoorImage may contain: 2 people, people sitting and indoorImage may contain: people sitting, table and indoorImage may contain: 9 people, people standing, beard and outdoorImage may contain: 1 person, standingImage may contain: 4 people, people smiling, people standing and outdoorImage may contain: 5 people, people smiling, people standing, sky and outdoorImage may contain: 23 people, people smiling, outdoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել