Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ ցածրահասակ տղամարդիկ ավելի զայրացկոտ են, նրանք հաճախ են իրավախախտումներ թույլ տալիս՝ համեմատած բարձրահասակ տղամարդկանց հետ։ Այս եզրակացություններն արվել են 18-50 տարեկան մոտ 600 տղամարդկանց շրջանում արված հետազոտությունների արդյունքում՝ գրում է MedikForum-ը։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ ցածրահասակ տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են զենքի կամ ֆիզիկական ուժի կիրառմամբ կոշտ իրավախախտումներ թույլ տալիս, քան բարձրահասակները։ Հոգեբանները նույնիսկ այդ երևույթին անվանում են տվել՝ «գաճաճի համախտանիշ»՝ դրա պատճառը համարելով սեփական հասակից դժգոհությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել