Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին, որոնք ավելի քան երկու տարի առաջ բաժանվել են, միասին լուսանկարել են: Ինչպես գրում է Who պարբերականը, պապարացիները դերասաններին լուսանկարել են Փիթի Լոս Անջելեսի գրասենյակում՝ պատուհանների միջով:

Անջելինան ավելի զգացմունքային է եղել, իսկ Բրեդն ավելի հանգիստ՝ գարեջուր խմելիս: Ըստ տեղեկատվության, գրասենյակում նախկին ամուսինների հետ եղել են նրանց փաստաբանները: Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ:

Ավելի վաղ, դեկտեմբերի սկզբին, զույգն ի վերջո համաձայնության է եկել վեց երեխաների խնամակալության հարցում: Այնուամենայնիվ, դա ժամանակավոր է և շատ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել