Շատ ճիշտ հարցադրում է՝ իսկ որքանո՞վ է պատրաստ ադրբեջանական կողմը հաշվի առնել Արցախի և Հայաստանի իրավունքները հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում։

Ուրեմն, որ շատ չտանջվի «միջազգային հանրությունը» (փնտրելով այս հարցերի պատասխանները), առանց այս կամ այն կողմ ընկնելու ասեմ, որ կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) և իրենց թուրք ցեղակիցների համար հայերի իրավունքները չեն հանդիսանում և երբեք էլ չեն հանդիսացել ներքին դիսկուրսի առարկա։ Մենք իրենց համար ընդհանրապես բանակցող կողմ չենք համարվում, մենք իրենց համար միայն ու միայն խանգարող հանգամանք ենք պանթուրանական նախագիծն իրականացնելու հարցում։

Ախր ինչպե՞ս բացատրեմ մեր և դրսի «անջո խաղաղասերներին», որ խոսք անգամ չի կարող գնալ թուրք և ուրիշ քոչվոր ցեղերի հետ ինչ-որ քաղաքակիրթ բանակցությունների ձևաչափի մասին։ Սրանց միակ նպատակն է դուրս մղել մեզ մեր հայրենիքից և հաստատել Մեծ Թուրանի իշխանությունը։ 

Տեսեք, տասը տարի առաջ Էրդողանը հայտարարեց, որ վերականգնում է Օսմանյան կայսրությունը (իբրև թե տնտեսական մեթոդներով), բայց արի ու տես, որ թուրքական զորքն արդեն ներխուժել է Իրաք և Սիրիա։
Բան չի հուշում...

Պետք է հստակ հասկանալ մի պարզ իրողություն․ այն պահից սկսած, երբ մենք մեզ խաբում էինք, թե թուրքը փոխվել է, իսկույն ստանում էինք հարվածներ դրանց կողմից։ Մեր խաղաղասեր կերպարի պատճառով մենք միայն վերջին հարյուր տարվա ընթացքում կորցրինք մեր պատմական հայրենիքի 90 տոկոսը և գրեթե բնաջնջվեցինք։
Մի՞թե դա բավական չէ, որ հասկանանք՝ թուրքերը և կովկասյան թաթարները (ադրբեջանցիները) ունեն միայն մեկ նպատակ՝ տարածքներով միավորվել, և դա հնարհավոր է անել միայն մեր արյան և հողի հաշվին, այնպես որ, հանգիստ շնչեք և արտաշնչեք։ Հույս դնել այս պարագայում պետք է միայն մեր կռվելու պատրաստակամության վրա ու դիմադրել, այլ ոչ թե հերթական անգամ խաբվել և կոտորվել հանուն «խաղասիրության վեհ գաղափարների»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել