Լոնդոնի արվարձանում բնակվող Ուգանդայից ժամանած կինը Մեծ Բրիտանիայում առաջինն է մեղավոր ճանաչվել կանացի թլպատման համար։ Նա թլփատել է իր դստերը, հաղորդում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է նաև, որ նրա մոտ սև կախարդության ծիսակարգի հետ կապված մի շարք նյութեր են հայտնաբերվել։ 5-ամյա փոքրիկն ասել է, որ վիրահատության համար մայրը գրբացի է իրենց տուն հրավիրել, իսկ իրեն մահճակալին են կապել։

Первый обвинительный приговор по делу о женском обрезании вынесен в Великобритании

Երբ արնահոսություն է սկսվել, մայրը շտապօգնություն է կանչել՝ ասելով, որ երեխան վնասվել է, երբ փորձել է պահարանից բլիթներ վերցնել։ Որպեսզի ոչ ոք իր դեմ վկայություն չտա, կինը հմայական խոսքեր է գրել թղթին և կիտրոնի մեջ դրել։ Իսկ սառնարանում սոցիալական ծառայությունների աշխատակիցները կովերի լեզուներ են գտել, որոնցում մեխեր են մխրճված եղել։

Image result for женщину обрезании

Պարզվել է, որ կինն այդ կերպ փորձել է ստիպել լռել սոցիալական աշխատակիցներին, ոստիկաններին և գլխավոր դատախազ Էլիսոն Սոնդերսին։

Այժմ երեխան որդեգրված ընտանիքում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել