Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մերկելը փետրվարի 1-ին գրել է Instagram-ի իր էջում:

«Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան: Այսօր կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Հայաստանի կառավարության ղեկավարին: Հայաստանում լավատեսական ոգի կա: Երկու երկրներն էլ ցանկանում են ամրապնդել իրենց հարաբերություններն ու ավելի սերտորեն աշխատել միասին բիզնեսի և գիտության, ժողովրդավարության առաջ մղման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,- նշվում է գրառման մեջ:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ հանդիպումներ էր անցկացրել Քյոլն ու Բեռլին քաղաքներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել