Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ, և վերջինիս կորուստը մեծ ցավ է նաև եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին և կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել