Panorama.am-ը գրում է.

Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Հաջինին հարող շրջաններում չդադարող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկանց ստիպել են բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհ դեպի համեմատաբար անվտանգ Ալ Հոլ փախստականների ճամբար, որը գտնվում է 300կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած մոտ 23,000 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, 3 օր քայլելով անապատի ծանր ձմեռային պայմաններում և շատ քիչ սնունդով, դժվարությամբ հասել են ճամբար ծայրահեղ ուժասպառ վիճակում: Իսկ միայն վերջին 3 օրերի ընթացքում 5,000 մարդ է ժամանել ճամբար:

Անվտանգության բացակայության պատճառով անհնար է հումանիտար օգնություն հասցնել գաղթի ճանապարհը բռնած երեխաներին: Դժվար ճամփորդությունը, ցուրտ եղանակն ու երկար ժամանակը, որ ընտանիքներն անց են կացնում անցակետերում ամենաքիչը 29 երեխայի, իսկ վերջին երկու օրերի ընթացքում ներառյալ 11 նորածնի մահվան պատճառ են դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել