Արգելված քաղաքը գտնվում է Չինաստանում՝ Պեկինի կենտրոնում, և ներառում է Պալատական թանգարանը: Դրա մակերեսը կազմում է 72 հեկտար: Քաղաքի հիմնական մասի կառուցման համար աշխատել են շուրջ 200 հազար շինարարներ 14 տարի շարունակ, իսկ շինարարական նյութերը բերվել են Չինաստանի բոլոր անկյուններից: Միայն սրա համար 6-7 դարերում հատուկ կառուցվել են բազմաթիվ ջրանցքներ: Այս քաղաքն այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում:

Հատկանշական է, որ քաղաքի յուրաքանչյուր տունը կառուցված է փայտից, այնուհետև ներկված է, իսկ հրդեհից խուսափելու համար ողջ քաղաքում տեղադրվել էին բրոնզե հսկայական տակառներ՝ ծայրեծայր լի ջրով: 18-րդ դարի վերջում Արգելված քաղաքում ապրում էր 9 հազար մարդ, որոնցից բոլորը համարվում էին կայսեր և նրա հարազատների ծառաները, թիկնապահները, գերիները: Ներքին պալատն ու քաղաքային գլխավոր սրբավայրը փակ էին կանանց այցելությունների համար: Մեկ օրով միայն բացառություն էին կազմում միայն այն դեպքերը, երբ տեղի էր ունենում կայսրուհու հարսանիքը:

Ընդհանրապես  կայսրը լիակատար իրավունք ուներ ամուսնանալու միանգամից մի քանի կնոջ հետ: Բացի դրանից՝ նա մեծ քանակությամբ գերուհիներ ուներ: Հակառակ համընդհանուր տարածում ստացած կարծիքի՝ գերուհիներին չէին ընտրում գյուղացիների և թշվառների շարքերից. նրանք բոլորը Չինաստանի լավագույն ընտանիքներից էին և հրաշալի կրթություն էին ստացել: Ամեն գիշեր կայսրն իր համար ընտրում էր մեկին, որը պարտավորվում էր մերկ վիճակում իր սենյակից ուղևորվել դեպի կայսեր սենյակ: Դա արվում էր կայսեր անվտանգության համար, որպեսզի կինն իր հետ չկարողանա զենք կամ թույն վերցնել: Այն բանից, թե ինչքան պահանջված էր կինը կամ գերուհին, ուղղակիորեն կախված էր նրա դիրքը հասարակության մեջ։ Հասարակության մեջ յուրաքանչյուր դիրքին համապատասխանում էր ճաշասեղանի վրայի նրա սպասքի գույնը. միայն կայսրը և կայսրուհին կարող էին օգտվել ոսկուց կամ թանկարժեք ոսկեգույն հախճապակուց պատրաստված սպասքից: Ոչ ոք իրավունք չուներ կայսեր երեսին նայելու՝ բացառությամբ ընդամենը մի քանի հոգու: Փոքրիկ անուշադրության համար յուրաքանչյուրին մահապատիժ էր սպառնում:

Չինական կայսեր պալատում յուրահատուկ նորաձևություն էր տիրում: Այսպես՝ կանանց շրջանում ընդունված էր 20 սմ պլատֆորմ ունեցող կոշիկ կրել, որի շնորհիվ ամբողջապես փոխվում էր նրանց քայլքը և դառնում էր շատ կանացի: Արգելված քաղաքում շատ տրանսսեքսուալներ էին ապրում: Այդ ժամանակ որոշ տղամարդիկ հատուկ էին նման քայլի գնում, որպեսզի աշխատանք գտնեին պալատում: Երբեմն էլ ծնողները սեփական երեխաներին ստրկության էին վաճառում, որպեսզի չմահանան սովից:

Այս ողջ շքեղության վերջին կառավարիչը Պուն անունով կայսրն էր. նա գահ էր բարձրացել երեք տարեկան հասակում, սակայն ստիպված էր գահընկեց արվել 1912-ին: Արգելված քաղաքում նա շարունակեց ապրել ևս 12 տարի, այնուհետև դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել