Գնալով ահագնանում են բողոքներն Օսիպյանից։ Ըստ ամենայնի՝ քայլառաստներն էլ շուտով կսկսեն ակտիվ փուռը տալ իրենց երբեմնի աստղերից մեկին, քանի որ Նիկոլից էդ հրահանգը կա: Ու իրոք, ոստիկանության ոլորտում շատ վատ ա վիճակը, սարսափելի վատ է, ինձ նույնիսկ թվում է, թե գեշ ձևի կեղծում են իրենց վիճակագրությունը, որ ցույց չտան, թե իրականում ինչքան են վատթարացել թվերը: Բայց նույն վիճակն է բոլոր մնացած ոլորտներում առանց բացառության: Թե՛ պրակտիկայում և թե՛ վիճակագրությունում: Օրինակ՝ վիճակագրությամբ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տնտեսությունն աճել է 24%-ով, ես չեմ հիշում՝ երբ ա տենց բան եղել նախկինում, ու եղե՞լ է արդյոք երբևէ որևէ երկրում: Տարբերությունը միայն այն է, որ ոստիկանության ձախողումը օբյեկտիվ պատճառներով շատ ավելի արագ է աչքի ընկնում, քան, ասենք, գյուղատնտեսության կամ ՊԵԿ-ի կամ նույնիսկ ՊՆ-ի: Իսկ, ըստ էության, ձախողվում է ոչ թե առանձին ոլորտն իր ղեկավարով, այլ ողջ իշխանությունն իր պարագլխով: Նրանք բոլորը պարզապես Նիկոլի հրամաններն են կատարել, ընդ որում՝ կատարել են դեռ Սերժից իներցիայով մնացած պարտաճանաչությամբ ու կարգապահությամբ:

#հորքուրի_Գանդի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել