Tert.am-ը գրում է․

Կաբո Վերդեում թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու կասկածանքով 11 ռուս նավաստի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Կաբո Վերդեում ՌԴ դեսպանատանը հղումով:

Դեսպանատունը հաստատել է ռուս նավաստիների ձերբակալության փաստը՝ նշելով, որ կապ են պահպանում տեղի քննչական մարմինների և ձերբակալվածների հետ:

Նշվում է, որ ESER նավը նավարկում էր պանամական դրոշի տակ և ուղևորվում էր Մարոկո, սակայն ստիպված է եղել կանգառ կատարել Պրայա քաղաքի նավահանգստում այն բանից հետո, ինչ անհայտ պատճառներով մահացել է անձնակազմի անդամներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել