Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ծանր վիճակի մեջ է դնում Ալիևին։ Ադրբեջանում հիստերիա է սկսվում, իրենց պաշտոնական քարոզչությունը տապալվում է։ 

Նիկոլը հաճելիորեն սկսել է զարմացնել։ Դժվար թե Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել, դրա թույլտվությունը նա չունի, Արցախը միջազգայնորեն ճանաչված աշխարքաղաքական հանգույց է, ու Ալիևն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել, իսկ այլ պատասխան տվյալ պարագայում չունի։

Պատերազմ սկսելու հնարավորություն ունենալու դեպքում առանց այդ բանակցությունների էլ կսկսեր, դրա համար հիմնավորումներ առանց բանակցությունների էլ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել