«Քաղաքագետների մասին» 

Իմ կարծիքով՝ առավելագույն հարգանք պետք է ունենալ պրոֆեսիանալիզմի և մասնագիտական որակավորման նկատմամբ։ Ողջունելի է այն, որ, ասենք, փաստաբան, բժիշկ, տնտեսագետ, մաթեմատիկ կամ ֆիզիկոս, իրավաբան, արվեստագետ և այլ որակավորումներով ներկայացողներն ունեն համատասխան կրթություն։ Դեռևս չեմ հանդիպել իրավագիտական բարձրագույն կրթություն և արտոնագիր չունեցող փաստաբանի։ Սա շատ նորմալ է։ Ֆիզիկոսի մտքով չի էլ անցնում զբաղվել բժշկությամբ, տնտեսագետը փաստաբանի արտոնագրի համար դիմում չի տալիս և այլն։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Ցավոք, ներկա Հայաստանում միակ ոլորտը, որտեղ կարելի է մուտք գործել և առանց կրթական ու մասնագիտական որակավորման իրեն իրավունք վերապահել գործել որպես մասնագետ, փորձագետ և վերլուծաբան, մնում է քաղաքագիտությունը։ Իհարկե, կան բնագիտական կրթությամբ մարդիկ, որոնք որոշակի ճանապարհ են անցել, մասնագիտացել և հմտացել քաղաքագիտական ոլորտում, բայց հաջողվածները, որոնց բոլորին էլ ճանաչում եմ, շատ քիչ են, այնինչ մեկ-երկու օր մեդիա դաշտին հետևելով տեսնում ես, թե քաղաքագետների ինչ ահռելի բազմություն ունի մեր փոքրիկ երկիրը։ Տոկոսային հարաբերությամբ աշխարհում հաստատ առաջին տեղում ենք։ Վատ բժշկի մեկ սխալից տուժում է մեկ մարդ։ Անորակ և ինքնակոչ քաղաքագետը ապակողմնորոշում, հիմարացնում, թմրեցնում ու անհիմն ալեկոծում է ողջ հասարակությունը։ Լավ եղեք, ինքնակոչներին շատ մի հավատացեք, նրանց վերլուծություններին հետևելը թող թամաշա դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել