Ամերիկյան Հարիմեն քաղաքի բնակիչն իր ծնունդը նշելու ժամանակ շահել է մեկ միլիոն դոլար։

Դեվին Բրաունն իր ծննդյան տոնի առթիվ վիճակախաղի մեկ տոմս է գնել։ Պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո նա իմացել է, որ դարձել է մեծ գումարի շահող։

Շահումից հետո նա ամբողջ գիշեր չի կարողացել քնել, իսկ հաջորդ օրը՝ առավոտյան, հոր և եղբոր ուղեկցությամբ գնացել է վիճակախաղի գրասենյակ։

Չնայած մեծ հարստությանը՝ նա չի ցանկանում թողնել իր հիմնական աշխատանքը։ Նա ցանկանում է շահումը հաջող ներդրում անել։

2018 թվականին հայտնի է դարձել, որ կանադայի Ռեջանա քաղաքի տարեց բնակչուհին վիճակախաղի տոմս է նվեր ստացել և շահել է 1 միլիոն կանադական դոլար։ Նա նշել է, որ շահումը շատ անսպասելի է եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել