Armenpress.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ պարբերականը, այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիեւը՝ Ալմաթիում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

«Հայկական կողմի առաջարկով, մեկ անգամ եւս մենք նախատեսում ենք հանդիպել արեւոտ քաղաքում: Եվ օգտվելով այս  հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո անցկացնել մեզ մոտ՝ Չոլպոն-Ատա քաղաքում՝ օգոստոսին»,-ասել է նա:

Ուրբաթ  Ալմաթիում ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը: Հանդիպումը քննարկվում է կազմակերպության թվային օրակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել