Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը վերջին օրերի զարգացումների տրամաբանական շարունակությունն է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այս պահին ունենք բավական բարձ իրավիճակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ներքին սպառման համար մեծապես արած հայտարարությամբ արտաքին աշխարհին, նաև Ադրբեջանին հստակ ուղերձ հղեց՝ ասելով, որ նախկինում արծարծված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող մեզ համար ընդունելի լինել», - հավելեց Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանն ասել էր, որ «մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը, տարածել էր հայտարարություն՝ նշելով. «Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել