Panorama.am-ը գրում է.

Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի  և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս մասին այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով ՀՀ խորհրդարանում ունեցած իր ելույթը:

Նրա խոսքով՝   հույս ուներ, որ այս հայտարարության նման հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ըստ Փաշինյանի, ադրբեջանական կողմից  ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի ու Ղարաբաղի ժողովրդի համար:

Ըստ վարչապետի՝ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ ունենք բանակցային գործընթացում:

«Քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք  շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը։ Ուզում եմ արձանագրել՝  նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել