Aysor.am-ը գրում է.

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Որովհետև Հայաստանում իշխանազավթումից ու իշխանափոխությունից հետո ադրբեջանցիները մշտապես խոսել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտի մասին։ Ու, չգիտես՝ ինչու, հայկական իշխանությունները շատ ավելի դրական ու բարի սպասումներ ունեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը մի բան ցույց տվեց՝ Նիկոլ Փաշինյանի պատրանքները, Ալիևի կիրթ ու նորմալ լինելու վերաբերյալ, իզուր էին։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանն իր բոլոր հայտարարություններում չի բացառում ուժային մեթոդով հարցի լուծումը։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հասարակությունը, մեր բանակը», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել