Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցից խիստ տպավորված էր։

«Մեծ սիրով ԱԱԾ–ում ու ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցելության ժամանակ։

«Ողջունելի, որ ՀՀ–ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» պես հաստատություն կա, և կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,– ասաց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը տպավորված էր կենտրոն այցով։ Նա նշեց, որ գիտեր կենտրոնի գոյության մասին, գիտեր, որ այստեղ բուժվում են զինվորները, բայց, երբ այս ամենն իր աչքերով տեսավ և հասկացավ, թե ինչ է իրականում այստեղ արվում, շատ տպավորվեց։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ԱԱԾ–ի կողմից հետբերված միջոցներն ուղղվեն այս հաստատությանը, Վանեցյանը նշեց, որ հետբերված ամբողջ գումարը փոխանցվում է ՀՀ բյուջե և համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն ու կտրամադրեն այս կամ այն հաստատությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Դրան ի պատասխան Վանեցյանն ասաց. «Պարոն Մուրադյանի հետ (ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան-խմբ.) նոր շրջում էինք և խոսում այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել