Այս տարի կլրանար հայտնի կանադացի հնգյակի 85 տարին։ Դիոն քույրերը ծնվել են 1934 թ. մայիսի 28-ին։ Կյանքի առաջին իսկ օրվանից աղջիկները ողջ երկրի համար ուշադրության օբյեկտ են հանդիսացել։ Սակայն հնգյակներին բախտ էր վիճակված ամենահայտնի ու միաժամանակ ամենադժբախտ եկվորյակները լինել մարդկության պատմության մեջ։

600 գ կշռող երեխաները

Անետը, Մարին, Էմիլին, Իվոնն ու Սեսիլը ծնվել են աղքատ ֆերմերների ընտանիքում, որում արդեն 3 երեխա էր մեծանում։ Ընտանիքն ապրում էր ֆերմայում, առանց ջրի և էլեկտրականության։ Աղջիկների մայրը կասկածում էր, որ իր ներսում մեկից ավելի երեխա է զարգանում, սակայն անգամ մտածել չէր կարող, որ հնգյակ կունենա։ Ծննդաբերությունը տեղի ունեցով 7 ամսականում, այդ իսկ պատճառով երեխաները վաղաժամ լույս աշխարհ եկան։

Նորածին աղջնակներից մեկի քաշը չէր գերազանցում 600 գրամը։ Աղջիկներին տաք ծածկոցների մեջ էին փաթաթել և յուրաքանչյուր 2 ամիսը մեկ նրանց կերակրում էին եգիպտացորենի օշարակի, կովի կաթի և ջրի խառնուրդով։ Բժիշկներն անգամ չէին էլ կասկածում, որ նորածինները չեն ապրի, հետևաբար խորհուրդ էին տվել ծնողներին արագորեն կնքել երեխաներին։ Սակայն հրաշք տեղի ունեցավ. բոլոր երեխաները ֆիզիկապես ամրացան և սկսեցին քաշ հավաքել։ Մի քանի օրվա ընթացքում հնգյակի ծննդյան մասին լուրը տարածվեց ողջ Կանադայում։

Վաղաժամ փառք

Երբ լրացավ քույրերի կես տարին, նրանց հայրը որոշեց երեխաներին անհապաղ ցուցադրել հանրությանը։ Դրա համար նա երեխաներին ներկայացրեց Չիկագոյի համաշխարհային ցուցադրության ժամանակ։ Միջոցառման կազմակերպմանը միացել էին նաև կանադական իշխանությունները, որոնք շատ հետաքրքրված էին հնգյակով։ Երեխաների համար հատուկ տաղավար էր կառուցվել, որը մեծ պատուհաններ ուներ։ Այստեղ երեխաներն ապրեցին 1935-1943 թթ.։ Ամեն օր Դիոն քույրերին տեսնելու էին գալիս հազարավոր մարդիկ։ Այսպես՝ 8 տարվա ընթացքում երեխաներին տեսնելու եկավ ավելի քան 3 միլիոն մարդ։ Հարկ է նշել, որ Կանադայի կառավարությունը այս եղանակով մեծ գումարներ աշխատեց։ Սակայն Դիոն քույրերի ծնողներին չէր անհանգստացնում այն փաստը, որ իրենց փոքրիկ երեխաները գումար աշխատելու առարկա էին դարձել...

Հնգյակների մասին ֆիլմեր էին նկարահանվում, նրանց լուսանկարներն օգտագործվում էին մանկական ապրանքների խոշոր գովազդներում։

Մեկուսացում

Չնայած հաջողությանը, հազարավոր խաղալիքների ու նորաձև իրերի առկայությանը՝ քույրերի կյանքը հնարավոր չէր ուրախ ու երջանիկ կոչել։ Երեխաներն ապրում էին առանց ընտանիքի մյուս անդամների և հնարավորություն չունեին հարազատների հետ շփվելու։

Երբ լրացավ հնգյակի 9 տարին, կանադական իշխանությունները Դիոն ընտանիքին հսկայական տուն նվիրեցին։ Դա նշանակում էր, որ ծնողներն ու նրանց մեծ երեխաները վերջապես կկարողանան փոքրիկ քույրերի հետ ապրել։ Ցավոք, լեգենդար աղջիկները չհամակերպվեցին նոր կենսակերպի հետ։

Ավագ եղբայրներն ու քույրերը քույրերին չէին ընդունում որպես իրենց հարազատների։ Ծնողները ևս հաճույք չէին ստանում նրանց հետ շփվելիս, այդ պատճառով էլ 16 տարեկանում աղջիկներին տեղափոխեցին ինտերնատ։

Ճգնավորները

Ցավոք, ինտերնատում կյանքը՝ առանց ծնողական սիրո և շփման, մեծ հետք թողեց Դիոն քույրերի հոգեկան աշխարհի վրա։ Սակայն հնգյակը շարունակում էր հանրության ուշադրության կենտրոնում լինել. նրանք նկարահանվում էին գովազդային հոլովակներում։

18-րդ ծննդյան տարեդարձից հետո Անետը, Մարին, Էմիլին, Իվոնն ու Սեսիլը հրաժարվեցին իրենց ընտանիքի հետ շփվելուց։ Աղջիկներն ատում էին իրենց ծնողներին, քանի որ վերջիններս հրաժարվել էին իրենցից։

Դիոնների ողբեգությունը

Էմիլին մահացավ 20 տարեկանում՝ մենաստան տեղափոխվելուց հետո։ Մարին մահացավ 30 տարեկանում։ Սեսիլը երկվորյակ ունեցավ, որոնցից մեկը մահացավ։ Իվոնը, ինչպես և Էմիլին, գնաց մենաստան, սակայն հասկացավ, որ նման կյանքն իր համար չէ նախատեսված։ Քույրերը շատ էին անհանգստանում իրենց միջև եղած հեռավորության համար, սակայն շարունակում էին պահել իրենց ամուր կապը։

Արդեն հասուն հնգյակը Կանդայի կառավարությանը դատի տվեց։ Նրանց բարոյական փոխհատուցում տրվեց՝ 4 միլիոն դոլարի չափով, սակայն անգամ նման գումարը չջնջեց խոը հետքը քույրերի կյանքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել