«ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից:

Նշենք, որ Մ. Գասպարյանը ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել 2018թ. հոկտեմբերին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Մարտին Գալստյանը հայտարարագրել է դրամական միջոցներ, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 12 000 ԱՄՆ դոլար:

Իսկ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2589716 ՀՀ դրամ և 5030 ԱՄՆ դոլար:

Մ. Գալստյանի՝ 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 23 004 520 ՀՀ դրամ:

Նշված թվից 5 159 578 ՀՀ դրամը և 3 750 000 ՀՀ դրամը գոյացել են այլ եկամուտներից, իսկ 14 094 942 ՀՀ դրամը՝ աշխատավարձից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել