«Շնորհավորում» եմ բոլորիս, քանի որ մենք բոլորս ապրում ենք մի երկրում, որտեղ`

- Վարչապետի նստավայրից հուշադրամներ են գողանում (արա, հասկանում եք դուք՝ էդ ինչ ա),
- Վարչապետն օրերով բանակցում ա Ալիևի հետ, հետո ասում ա․ «Ես չեմ բանակցել, բայց նենց բան եմ բանակցում, որ ոչ մի ուրիշ իշխանություն չի բանակցել»,
- Վարչապետին պատասխանում է «կիրթ առաջնորդի» ԱԳՆ-ն ու ասում ա՝ «ապեր, տրամաբանությունդ գդե՞», 
- ԱԺ նախագահը Գանայից հավասարակշռված վերաբերմունք ա ակնկալում ԼՂ հակամարտության վերաբերյալ, 
- ՊԵԿ նախագահը 14 միլիոն պարգևավճար ա ստանում, 
- Մարզպետը կոկորդիլոսի ձվերով ա տարված,
- ԱԺ ղեկավարությունը, բան ու գործը թողած, լուրջ դեմքով հիմնի փոփոխությունը բերում ա օրակարգ ու սկսում ա հիմնավորել, թե որտեղ են ձմեռում խեցգետինները (Արարատի մարզպետը խեցգետնի «ձու» կարա բերի),
- ՀՔԾ պետը «ֆուցն» ա, բայց զատո երկրում բարձր համբավ ունեցող իրավաբան ա «քշում»,
- ԶԼՄ-ները երկրի թիվ 1 հակառակորդն են ու խանգարում են «նոր Հայաստանի անբասիր իշխանություններին»,
- Լրագրողը մահանում ա բանտում 44-օրյա հացադուլից հետո, իսկ «իրավապաշտպաններն» ասում են՝ «պետք է պարզել, թե ինչո՞ւ էր հացադուլ անում», 
- Վերջիվերջո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակից բնակչության 90 տոկոսը գիտակցում ա, որ ինքը ԴԵԲԻԼՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ զոհ ա, բայց հոգու խորքում մտածում ա՝ «բա Սերժի վախտ խի՞ էինք դիմանում»... 
Կարճ ասած՝ մենք խորը սասունխաչատրյանի մեջ ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել