Բաղադրիչներ
- ալյուր - 300 գ
- կաթ - 200 մլ
- շաքարավազ - 150 գ
- բուսայուղ - 100 մլ
- ձու - 1 հատ
- կակաոյի փոշի - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- նարնջի կեղև - 1 հատ
- Անուշահյութի համար՝
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 50 գ
- հյութ նարինջի - 200 մլ
- կոնյակ - 2 ճ/գ
- Գլազուրի համար՝
- կաթ - 100 մլ
- կակաոյի փոշի - 4 ճ/գ
- շաքարավազ - 4 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով:
Կաթը, կարագը, ձուն, նարնջի կեղևը, շաքարավազն ու վանիլային շաքարը լցնում ենք տարայի մեջ:
Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչը:
Ստացված երկու զանգվածները զգուշորեն խառնում ենք:
Խմորը լցնում ենք ձևամանի մեջ (25x25 սմ) ու հավասարեցնում ենք: Թխում ենք 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստում ենք անուշահյութը, որի համար ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում ենք, որից հետո թողնում ենք, որ սառչի:
Նարնջի հյութը քամում ենք:
Անուշահյութին ավելացնում ենք հյութն ու կոնյակը և խառնում ենք:
Արդեն պատրաստ պիրոգը հանում ենք ջեռոցից, փայտիկի օգնությամբ անցքեր ենք բացում ու պատում ենք անուշահյութով:
Գլազուրի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա ու անընդհատ խառնում, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Գլազուրը թեթևակի սառեցնում ենք, լցնում ենք կարկանդակի վրա ու հավասարապես տարածում, որից հետո թողնում ենք, որ սառչի, ապա կտրատում ենք ու մատուցում:
Կարելի է զարդարել նարնջի կտորներով:
Փափուկ, նուրբ շոկոլադե կարկանդակը նարնջի համով, անկասկած, կդառնա 1 բաժակ թեյի կամ սուրճի հետ վայելելու ամենահամեղ լրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել