Բրիսթոլի (Անգլիա) կենտրոնական գրադարանում հայնաբերվել է 13-րդ դարի ձեռագիր, որը Արթուր արքայի և Մերլինի մասին անհայտ պատմություն է պարունակում։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Պատմաբանները 15-րդ դարի ֆրանսիացի մի գիտնականի գրքում հայտնաբերել են պերգամենտի 7 կտոր։ Վրայի տեքստը գրված է եղել ձեռագիր և հին ֆրանսիական լեզվով։ Այն պատմում է Թրեբի ճակատամարտի մասին, որի ժամանակ Մերլինը ճառով ոգեշնչում է Արթուրի զորքին և գլխավորում հարձակումը՝ իր հետ տանելով Կլոր սեղանի ասպետ Քեյի տարբերանշանը։

Համարվում է, որ ձեռագիրը Estoire de Merlin («Մերլինի պատմությունը») տարբերակներից մեկն է, որը իրեն հերթին կարող է լինել «Լանսելոտ-Գրաալ» վեպի շարունակությունը։ Այն նմանատիպ այլ տեքստերից տարբերվում է աննշան մանրունքներով։ Հայտնաբերված տեքստի մեջ չի նշվում նաև, որ Կլադուաս արքան Արթուրի թշնամին է և որ ճակատամարտի ժամանակ Մերլինը վիրավորվում է։

Մասնագետների կարծիքով՝ ձեռագիրը կարող է լինել «Վուլգատի» այն տարբերակը, որից օգտվել է անգլիացի գրող Թոմաս Մելորին՝ «Արթուրի մահը» գիրքը գրելու ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել