Screen Rant կայքն ընտրել է դերասանների, ովքեր Մեթ Ռիվզի ֆիլմում կարող են մարմնավորել Բեթմենին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բեն Աֆլեքն այլևս չի խաղալու Բրյուս Ուեյնի դերը։ Կայքի լրագրողները կարծում են, որ նրան լավագույն փոխարինողը կարող է լինել Ջեկ Օ՛Քոննելը։ Նշվում է, որ Անջելինա Ջոլիի «Անկոտրունը» ֆիլմում նկարահանվելուց հետո նա սկսել է զարմացնել իր հադիսատեսին, այդ պատճառով դերասանը շատ լավ է համապատասխանում Ռիվզի ֆիլմին։

Ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ֆինն Ուիթրոքը, ով արտաքինից շատ նման է կոմիքսներում պատկերված Բեթմենին։ Համացանցի օգտատերերը ենթադրում էին, որ նա էր խաղալու Նայթվինգի ֆիլմում՝ մարմնավորելով սուպերհերոսին, սակայն ֆիլմի հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվել են։

Գլխավոր թեկնածուների եռյակը եզրափակում է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր հերոս Ջեյմ Դորնանը։ Կայքի հեղինակների կարծիքով՝ այս դերի շորհիվ դերասանը ցույց է տվել, որ շատ լավ կարող է խաղալ հանգիստ, վտանգավոր և գրավիչ դերեր, ինչպիսին համարվում է Բեթմենը։

Հավանական թեկնածուների մեջ են մտնում նաև Ջեյք Ջիլենհոլը, Նիկոլաս Հոլթը և Բեն Բարնսը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել