Կոպենհագենի համալսարանի հիվանդանոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ Toxoplasma մակաբույծը (Toxoplasma gondii), որ հանդիպում է հիմնականում կատուների մոտ, շատ նենգ է, երբ այն մտնում է մարդու մարմնի մեջ, մեծացնում է շիզոֆրենիայի վտանգը 50% -ով՝ հաղորդում է Science Alert-ը:

Գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել են 80 հազար կամավորներ, որոնցից 2,5 հազարը հոգեկան խանգարումներ են ունեցել: Վերլուծության համաձայն՝ նրանց մի մասին օրգանիզմում ապրում էր այդ մակաբույծը: Նշվում է, որ այս մարդկանց մոտ Toxoplasma ախտորոշվել է շիզոֆրենիայից առաջ, ինչն էլ հաստատել է գիտնականների տեսությունը վիրուսի և հոգեկան հիվանդության միջև կապի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել