Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո տեղի քրդական ուժերը (YPG) այժմ նոր դաշնակիցներ են փնտրում։ Ըստ Չավուշօղուի՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի քրդական ուժերն այժմ դժվարի կացության մեջ են:

Ընգծելով, որ քրդերը այժմ փորձում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«YPG-ն, կանխատեսելով, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ դուրս է գալու Սիրիայից, սկսեց նոր դաշնակիցներ փնտրել։  Հիմա նրանք փորձում են Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել։ Պուտինը նախորդ օրն ասաց, որ Մոսկվան կարևորություն է տալիս է  Սիրիայի կառավարության և քրդերի միջև բանակցություններին: Բայց քրդեր ասելով նա ո՞ւմ նկատի ուներ, YPG-ի՞ն, թե՞ քրդերին։  Նախկինում ռուսների և YPG-ի հարաբերությունները լավ էին, սակայն երբ մենք ռուսներին այդ մասին ակնարկեցինք, նրանք մեզ ասացին, որ ավելի լավ է այդպես լինի, քան թե քրդական ուժերն ընկնեն ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Եվ ռուսները հետագայում հասկացան, որ YPG-ն ընդամենը իր խաղն է խաղում և փորձում է բոլորին շահագործել»։

Խոսլեով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցում Մոսկվան և Անկարան չունեն որևէ տարաձայնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել