Aysor.am-ը գրում է.

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանքի տակ է, իր փաստաբան Հայկ Ալումյանի միջոցով մանրամասներ է փոխանցել «Գործ N մարտի 1» ֆիլմի, իր հարցազրույցի մասին։

«Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր՝ Ռոման Բաբայանը, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Խնդրել է, որ պարոն Քոչարյանը տա հարցազրույց։ Պարոն Քոչարյանը հարցրել է՝ իսկ իրենից բացի ովքեր են խոսելու, նրան պատասխանել են, որ հարցազրույցներ կտան նաև Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի մի շարք անձինք, որոնք այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել։ Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է տալ հարցազրույց, որը կազմակերպվել է մի քանի օր անց։ Այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ պարոն Փաշինյանը և պարոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց առաջարկվել է։ Թե դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ պարոն Քոչարյանին հայտնի չի եղել», - այսօր Վերաքննիչ դատարանում նիստի ընդմիջմանը լրագրողներին Քոչարյանի խոսքերը փոխանցեց փաստաբան Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել