Aysor.am-ը գրում է.

Շատ տարակուսած եմ նման մեկնաբանություն լսելով. ինձ համար սա վատ անակնկալ էր, որ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը մատուցեց մեր հանրությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած այն հարցադրմանը, թե ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։

Հիշեցնենք՝ Արման Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, այդ հարկային բեռից բոլորն են օգտվելու՝ այդ թվում՝ հանցագործները։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին հակադարձել էր, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է և լուրջ պիտակավորում է», - նշել էր նա։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով, խոսքն այստեղ ոչ այնքան և ոչ միայն բառերին է վերաբերում, որքան դրանց թիկունքում ընկած իրավաքաղաքական հայացքներին և փիլիսոփայությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել