Գերմարդկային բարությամբ ու իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. երեկ մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները հնչեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Տաքուկ ու ջերմ երեկոն հագեցած էր մաեստրոյի կամերային ստեղծագործություններով, որոնք հնչեցին Աննա Մայիլյանի,  Մաքսիմ Նովիկովի, Արթուր Եղիազարյանի, Խաչատրյան տրիոյի՝ Արմինե Գրիգորյանի, Կարեն Շահգալդյանի, Կարեն Քոչարյանի կատարմամբ։

Թանգարանի մուտքի մոտ հոծ բազմությունը հավաքվել էր դեռ համերգից ժամեր առաջ, դահլիճը փոքր էր, փոխարենը բոլորն ուզում էին ներս մտնել՝ Մանսուրյանին մեկ վայրկյան մոտիկից տեսնելու ու լսելու համար։ Ոմանք նույնիսկ պատրաստ էին ամբողջ երկու ժամ հատակին նստած վայելել ճոխ զգացմունքայնությամբ երաժշտությունը։ Եվ իրոք, մեկ անգամ Մանսուրյան լսելով այլևս հնարավոր չէ մոռանալ նրա հնչյունների առեղծվածային աշխարհը։

_h2a1013 copy_h2a1031 copyՄիջոցառման սկզբում Մանսուրյանը ողջունեց ներկաներին ու ներկայացրեց ստեղծագործությունների նախապատմությունը, ասաց, որ այս համերգն առաջին անգամ կայացել է Լոս Անջելեսում, երկրորդ համերգն արդեն հայրենիքում է հնչում։

80-ամյա ֆենոմեն Տիգրան Մանսուրյանի վսեմ, հոգևոր երաժշտությունն ունի խորքային տխրություն, այն զարմանալիորեն հյութեղ է և աներևակայելի գեղեցիկ։ Նրա երաժշտությունը հասու է բոլորին, և ամեն ոք այն ընկալում է յուրովի, որովհետև գեղեցիկի վայելքը վեր է ճանաչումից: Մանսուրյանական երաժշտության հնչյունները սրտեր են փոթորկում: Ստեղծելով համամարդկային գործեր՝ մաեստրոն կարողացել է միաժամանակ ընդգծել հայկականը:

2019-ը խոստանում է լինել մանսուրյանական` երաժշտական, առեղծվածային, պարզ և հյութեղ:

_h2a1041 copy_h2a1008 copy_h2a1016 copy_h2a1047 copy_h2a1021 copy_h2a1025 copy_h2a1054 copy_h2a1055 copy_h2a1050 copy_h2a1052 copy_h2a1064 copy_h2a1067 copy_h2a1072 copy_h2a1077 copy_h2a1078 copy_h2a1081 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել