Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ժողովուրդներին հարկավոր է պատրաստել խաղաղության, սակայն օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը շարունակում է հզորացնել բանակը, քանի որ գտնվում է  պատերազմական իրավիճակում, Զախարովան արձագանքել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:

«Մենք  մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ուղի է»,- ասել է նա:

Խոսելով բանակցություններում Արցախը ներգրավելու հարցի մասին` Զախարովան նշել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել