Չինաստանի հիվանդանոցներից մեկում աշխատող բուժքույրը գրավել է միլիոնավոր մարդկանց սրտերը, երբ նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է համացանցում: Սոցցանցերում հայտնված լուսանկարներն ու տեսանյութը պատկերում են, թե ինչպես է երիտասարդ բուժքույրը հանգստացնում երկու տարեկան փոքրիկին, որն անհանգիստ պառկած է վիրահատական սեղանին:

Փոքրիկին որովայնի ստորին մասում առկա ճողվածքի վիրահատության էին պատրաստում, երբ նա սկսել է լաց լինել: Անեսթեզիոլոգ բուժքույրը գրկել է երեխային և սկսել հանգստացնել նրան նախքան վիրահատությանն անցնելը: Նրա գործընկերները ևս փորձել են օգնել, խաղալիքներ են բերել և մուլտֆիլմ միացրել փոքրիկի համար:

Երբ փոքրիկը քնել է, նրան անզգայացրել են և վիրահատել: Վիրահատությունը լավ է անցել, փոքրիկն արդեն ապաքինվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել