Էն, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին հրավիրում են ԱԱԾ «Կյանքի խոսքի» գործով, քրեական ոչ մի հետագիծ չունի, էն, որ էդ գործն անում ա ԱԱԾ-ն, ևս չի նշանակում, որ էդտեղ քրեական հետագիծ կա, անգամ էն, որ Կոնստանտինին են հրավիրում (որոշ շրջանակներ էս փաստից ուրախացել են, բայց պարզ չի՝ Կոստյան ո՞ւմ-որտե՞ղ-ի՞նչ է արել էլի), ևս քրեական հետագիծ չի ենթադրում: Էս ամեն ինչը խոսում է միայն ու միայն մի բանի մասին` գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է իրեն չհնազանդվող մամուլին: Հիշեք` yerevantoday, aysor.am, news.am լրատվականներում տարատեսակ իրավապահ մարմինների ներխուժելը, «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ իշխանության սանձազերծած թունարշավը, իշխանության ներկայացուցիչների և իրենց հարող ՀԿ ղեկավարների վերջին շրջանում դաշտ նետված` «մեդիան կարգավորելու» թեզերը, վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների ու հատկապես Փաշինյանի ջղաձգումները մամուլի որոշ ներկայացուցիչների նկատմամբ ու վերջապես նախնական կալանքում 44-օրյա հացադուլից հետո մահացած լրագրողին: Այ էսքանը հիշելուց հետո հիմա հասկացեք, թե ի՞նչ մոտիվացիայով են Կոնստանտինին կանչել ԱԱԾ:

Մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու, ու չզարմանաք, եթե մի օր ձեզանից/մեզանից յուրաքանչյուրին հրավիրեն ԱԱԾ, ասենք, գեյերի նկատմամբ ներքին զզվանք ունենալու կամ, ասենք, տուպը «Կյանքի խոսքի» անդամ չլինելու համար: Նենց որ, Կոնստանտինի դեպքը լավ հիշեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել