Operativ.am-ը գրում է․

Ֆրանսիական Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է:

Հաղորդվում է, որ օրվա երկրորդ կեսին տղամարդը սկսել է կրակել անցորդների ուղղությամբ, այնուհետև դադարեցրել է կրակն ու փակվել տանը, որտեղ, հավանաբար, բնակվում է:

Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել 6 մարդ: Հանցագործություն իրականացնելու դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունը բանակցություններ է վարում տղամարդու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել