Բոլորս մեծանում ենք և հաճախ նայում ենք մեր անցյալին։ Որոշ պահեր մեզ գոհացնում են, իսկ որոշ իրադարձությունների համար էլ մենք անընդհատ ափսոսում ենք՝ համարելով, որ կարող էինք այլ կերպ վարվել։

Կյանքը շատ կարճ է, որպեսզի ափսոսանք որևէ բանի համար, քանի որ յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք անցյալը հիշելով երջանկություն զգալ, սակայն անցյալ վերադառնալ հնարավոր չէ, այդ պատճառով էլ հարկավոր է մտածել ճիշտ ընտրություն կատարելու մասին, որպեսզի ապագայում չափսոսաք։ Ինչի՞ համար եք ափսոսալու մի քանի տարի անց։

Ուրիշների վրա տպավորություն թողնելու համար դիմակ եք կրում

Եթե դուք հավատարիմ չեք ինքներդ ձեզ, ապա ինչպե՞ս կարող եք ակնկալել, որ ուրիշները ձեզ կհավանեն։ Դիմակը և ուրիշներին տպավորելու ձեր ցանկությունը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Դուք ուղղակի կկորցնեք ձեզ։

Երբ դուք ընդունում եք ձեր յուրահատուկ և անհատ լինելու հանգամանքը, դա գայթակղում է մարդկանց։ Այս պարագայում դուք այլևս ստիպված չեք լինի նմանվել որևէ մեկին, որպեսզի լավ տպավորություն թողնեք։

Մնում եք վատ շրջապատի մեջ

Ոչ մեկին հարկավոր չէ բացասական կողմերով կյանքը, հատկապես հարազատ մարդկանց։ Վատ հարաբերություններին թույլ մի տվեք, որպեսզի ձեզնից խլի ամեն լավ բան։ Ձեզ հարկավոր են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ոգեշնչել ձեզ լավագույնը, համբերատար, բարի և ազատ դառնալու համար։

Եսասիրություն

Եսակենտրոնությունը կամ միայն սեփական երջանկության մասին մտածելը ոչ մի օգուտ չի բերի։ Ամենից հաճախ մենք ափսոսում ենք այն բանի համար, որ մեր շուրջ չկան մարդիկ, երբ դրա կարիքը զգում ենք։

Ուրիշների հանդեպ բարի եղեք։ Թույլ տվեք, որ նրանք ձեզ հիշեն միայն լավ արարքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել