19-րդ դարում կանանց և աղջիկների համար ամենակարևորը գեղեցիկ հագուստ կրելն էր։ Նման ճակատագիր էր սպասվում նաև Ադա Լավլեյսին՝ Ջորջ Բայրոնի դստերը։ Սակայն երիտասարդ անգլուհին բարձրաշխարհիկ երեկույթներին մասնակցելու փոխարեն նախընտրեց մաթեմաթիկայի գիտական աստիճանը։ Նա այնքան տաղանդավոր էր, որ իր ժամանակից առաջ էր անցել և միայն համակարգիչների դարաշրջանում գնահատվեց ըստ իր արժանիքների՝ անվանվելով «ծրագրավորման մայր»։

Արիտոկրատուհին և մաթեմատիկան

1915 թվականի դեկտեմբերին Բայրոնի ընտանքիում աղջիկ է ծնվում։ Մայրը և տատը նրան անվանում են Ադա։ Ադայի ծնվելուց հետո Բայրոնը միանգամից բաժանվում է կնոջից և լքում Անգլիան։ Դրանից հետո նրանք այլևս չեն հանդիպում։

Պատմաբանները նշում են, որ աղջկա մայրը լրջորեն չէր զբաղվում նրա դաստիարակությամբ, սակայն հենց նա է դարձել մաթեմատիկայի հանդեպ Ադայի մեծ սիրո պատճառը։ Տնային ուսուցումն ավելի էր մեծացնում Ադայի հետաքրքրությունը թվերի աշխարհի հանդեպ։ Աղջիկն այնքան էր խորացել գիտության մեջ, որ արդեն 12 տարեկանում թռչող սարքի գծագիր է պատրաստում։

20 տարեկանում նա ամուսնանում է բարոն Ուիլյամ Քինգի հետ և ստանում Լավլեյս տիտղոսը։ Չնայած երեխաների ծնվելուն և տնային պարտականություններին՝ նա շարունակում էր զբաղվել մաթեմատիկայով։ Նրան ամեն հարցում աջակցում էր ամուսինը։

Լավլեյսը և հաշվիչ մեքենաները

Մինչ ամուսնանալն Ադան ծանոթացել էր հաշվիչ մեքենայի ստեղծող և մաթեմատիկայի պրոֆեսոր Չարլզ Բաբիջի հետ։ Ներկայումս այդ մեքենան համարվում է պատմության մեջ առաջին համակարգիչը։ Մեքենան շատ մեծ էր և ընդամենը մեկ հաշվիչ գործողություն էր իրականացնում։

Գիտելիքների պակասը լրացնելու համար պրոֆեսորն Ադային խնդրում է թարգմանել իտալացի ինժեների աշխատանքները։ Լավլեյսը ոչ միայն թարգմանում է, այլ նաև գրքի մեջ նոր լրացումներ է կատարում՝ միաժամանակ կարգավորելով և ընդլայնելով Բաբիջի հաշվարկները։ Արդյունքում ստեղծվում է մի գիրք, որն իր ծավալով երեք անգամ գերազանցում է առաջին հրատարակությանը։

Ցավոք սրտի, Լավլեյսի աշխատանքը երկար ժամանակ անուշադրության է մատնվում և գործնականում չի կիրառվում։ Միայն հարյուր տարի անց, երբ մարդկությունը մտնում է համակարգիչների ժամանակաշրջան, Լավլեյսը գնահատվեց ըստ արժանվույն։ Նա ճանաչվել է որպես առաջին կին ծրագրավորող, «ծրագրավորման մայր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել