«Կյանքի խոսքը» «Բլոգնյուզի» Կոնստանտին Տեր-Նակալյանին հրավիրել է ԱԱԾ: Ինչքան հասկացա, նրան մեղադրում են կրոնական ատելություն հրահրելու մեջ: Ըստ էության, պարզապես կանչել են՝ վախեցնեն, որ «հանգիստ նստի տեղը»: Քայլառաստ համայնքը սա հիմնավորում է նրանով, որ «Բլոգնյուզը» «տո ի՞նչ լրատվական է», և որ այդ չլրատվականը ապատեղեկատվություններ էր տարածում: Կոպիտ ասած՝ իշխանության դիրքորոշումն էն ա, որ «Բլոգնյուզը» քըխ ա, ու ըստ այդմ՝ իրենց պետք չի պաշտպանել:

Էս առումով մի բան եմ ուզում հիշեցնել․ անցած տարի հենց այս օրը քայլառաստների պատի թերթը՝ «Հայկական ժամանակը» հրապարակել էր մի հոդված, որում հայտնում էին ընթերցողներին, որ «անանուն զանգ» են ստացել, որի համաձայն՝ Գասպարյան Վովայի փեսան շատ վատն է: Փեսան վատն էր, որովհետև, ըստ զանգողի, նա Վստրեչի Ապերի ընկերն էր, ով եղել էր մի թաղման, որտեղ թաղել են մի կնոջ, ով տարիներ առաջ ինքնասպանություն է գործել, ում ամուսինը կասկածվում էր բանկից ոսկի գողանալու մեջ: Հլը գնահատեք էլի բարձրակարգ լրատվության փայլուն օրինակը: Ու սրանք հիմա որոշում են՝ ով ինչ որակի լրատվամիջոց ա:

Ասածս ինչ ա․ արա, դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք՝ ձեզ հետ ինչ ա տեղի ունենալու, երբ էս ցիրկն ավարտվի... Հլը մի պահ պլանը ցած դրեք ու պատկերացրեք էլի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել