Կառավարությունը նախատեսում է հարկային դրույքաչափերի շարունակական բարձրացում: Խոսքը, մասնավորապես, ակցիզային հարկի մասին է:

Եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ապա մենք վերջնարդյունքում Լաֆերի կորի տրամաբանությամբ կստանանք և՛ բյուջետային մուտքերի կրճատում (թեև կառավարությունն ակնհայտորեն դրել է ավելի շատ փող հավաքելու խնդիր), և՛ մարդկանց վճարունակ պահանջարկի նվազեցում, և՛ սոցիալական վիճակի վատացում, և՛ ինֆլյացիա:

Եթե խնդիր է դրվել անվանական ՀՆԱ-ն բարձրացնել ու բյուջեում գումար ակումուլացնել որոշակի խնդիրներ լուծելու նպատակով, ապա հարկային բեռի ավելացումը շարքային քաղաքացուն, բացի վնասից, այլ բան չի կարող տալ, իսկ բիզնես դաշտում նպաստելու է սեփականության «օրինական» վերաբաշխմանը և տնտեսության կենտրոնացմանը:

«Մեծ բյուջե» ունենալու ցանկությունը թակարդ է: Այդ թակարդը սպասվածի հակառակ էֆեկտն է ապահովելու: Պետք է, ուրեմն, չգայթակղվել ամեն ինչ վերահսկելու և ամեն ինչ տնօրինելու գաղափարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել