Տնային պայմաններում մեր սիրելի Twix-ը պատրաստելու համար մեզ հարկավոր է`

  • 2 բաժակ ալյուր
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 2 հատ խտացրած կաթ
  • 300 գրամ կաթնային շոկոլադ

Կարագը բաժանում ենք հավասար մասերի (3 մասը առանձնացնում և պահում ենք
կարամելի համար), ավելացնում ենք ալյուրը, շաքարավազը, կես գդալ աղ և այդ ամենը
խառնում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված:

Այդ զանգվածը հավասար տարածելով փռում ենք այն ամանի մեջ, որով պետք է ջեռոց դնեք։

Այս ամենը 20 րոպե դնում ենք ջեռոցի մեջ (180 աստիճան)։Picture of Making the Shortbread

Հիմա ալյումինե ամանի մեջ պետք է պատրաստենք կարամելը:

Դրա մեջ ենք լցնում նախօրոք առանձնացրած 3 կտոր կարագը և 2 բանկա խտացրած կաթը:Picture of Making the ShortbreadPicture of Making the Caramel FillingPicture of Making the Caramel FillingPicture of Making the Caramel Filling

Դնում ենք մարմանդ կրակի վրա, խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանալը:

Երբ զգաք, որ այն խտանում է, և գույնը մգանում է, հանեք կրակի վրայից (դա տևում է մոտավորապես 20 րոպե):

Ստացված կարամելի զանգվածը հավասարապես տարածում ենք արդեն ջեռոցից հանած առաջին շերտի վրա: Տաք ջրի վրա հալեցնում ենք կաթնային շոկոլադը, և այն նույնպես հավասարապես տարածում կարամելի շերտի վրա։
Այս ամենը դնում ենք սառնարանը և սպասում, մինչև սառչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել