Aysor.am-ը գրում է.

Ամեն մահացության դեպքով պատշաճ, օբյեկտիվ քննության իրականացման անհրաժեշտություն կա, և այդ քննությունը կիրականացվի, Aysor.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Էվրիմ Հելի Զոմերի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է անհապաղ և համոզիչ կերպով ուսումնասիրի Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։

Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անդրադառնում է ոչ միայն Մհեր Եղիազարյանի, այլև անազատության մեջ ցանկացած անձի մահվան դեպքին։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ եվրոպական կառույցների արձագանքը բնականոն է, և վաղ թե ուշ այն պետք է լիներ, Արթուր Սաքունցը պատասխանեց՝ իհարկե, նման արձագանք պետք է լիներ։

«Բայց պետք է հասկանալ, թե ինչով է այդ պահանջը հիմնավորված. կա արդյոք մտահոգություն, որ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները քննություն չեն իրականացնելու։ Ես գտնում եմ, որ նման մտահոգություն չկա։ Իսկ մարդիկ, ովքեր չարչարվել են, որ այսօրվա Հայաստանը նույնականանա նախկին Հայաստանի հետ, այլ հարց է։ Շատ կարճ ժամկետում օբյեկտիվ քննությամբ ամեն ինչ կհարթվի-կպարզվի։ Ովքեր մեղավոր են ոչ պատշաճ բժշկական ապահովման և մնացած թերությունների համար, իհարկե, պետք է պատասխանատվություն կրեն», - ասաց իրավապաշտպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել