Panorama.am-ը գրում է.

«ՍԴ դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին, սակայն դատարանը վարույթ ընդունելը մերժել է»,-ՍԴ աշխատակարգային որոշման մասին նման մեկնաբանություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան էր հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք չեն հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից:

Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է փաստաբանական խմբի կողմից ներկայացված այդ դիմումին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել